Շրջակա միջավայրի պահպանության օրը սիրահարների այգում

Published 05.06.2015 by Եղյան Անահիտ

Հունիսի 5-ը  շրջակա միջավայրի պահպանության օրն է և այսօր սիրահարների այգում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր էկոակումբի և «Գարդենիա» ակումբի անդամների հետ ներկայացավ յուրովի: Սովորողները ներկայացրեցին կրթահամալիրում իրականացվող մի շարք նախագծեր՝ «Պատշգամբը՝ պարտեզ», ամառային ճամբարներն ու ստուգատեսները: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ուշադիր լսում էին մեր սովորողների ներկայացրած տեղեկությունները, թե ինչպես են իրենց իսկ ձեռքով հավաքած ծաղկի սերմերից աճեցրած բույսերը բազմացրել, խնամել, կատարել հետազոտական աշխատանքներ և բացահայտել  յուրաքանչյուր սենյակային բույսի բուժիչ հատկությունները:

Մի քանի կազմակերպությունների նվիրեցինք թաղարով ծաղիկներ, որպեսզի նրանք էլ իրականացնեն «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը:

Оставьте комментарий