Օգոստոսի 22-ից 27-ի մանկավարժական ստուգատեսային ճամբար

Published 22.08.2016 by Եղյան Անահիտ

IMG_20160604_122226

Օրակարգ
երկուշաբթի

9։00-9։45՝  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք ջոկատներով. ջոկատի աշխատակարգ
12։00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում
15։00-17։00` մարզական պարապմունքներ`  լող, խաղային մարզաձև, թենիս Читать остальную часть сообщения →

Մանկավարժական ամառային ճամբարի գործունեություն. հունիսի 20

Published 20.06.2016 by Եղյան Անահիտ

IMG_20160603_145100

20.06.2016թ.

09:00-9:30-մարզական պարապմունք՝ հեծանիվի ստուգարքի հանձնում
09:45-10:15-ընդհանուր պարապմունք մայր դպրոցում
10:30-12:30-Արտ միջավայր. Աշխատանք Քոլեջում
12:30-13:00-ընդմիջում
13:00-15:00-Աշխատանքային գործունեություն. Դիպլոմային աշխատանքներ

21.06.2016թ.

09:00-9:30-մարզական պարապմունք՝ լողի ստուգարքի հանձնում
09:45-10:15-ընդհանուր պարապմունք մայր դպրոցում
10:30-12:30-Արտ միջավայր. Աշխատանք Քոլեջում
12:30-13:00-ընդմիջում
13:00-15:00-Աշխատանքային գործունեություն. Դիպլոմային աշխատանքներ
19:00-մասնակցություն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանի կազմակերպության նախաձեռնած  «Կանաչ Զրույցի»-ն՝ «ԱՆՏԱՌՏՆԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԻ ԱՄՆ-ՈՒՄ» թեմայով:

22.06.2016թ.

09:00-9:30-մարզական պարապմունք՝ հեծանիվի ստուգարքի հանձնում
09:45-10:15-ընդհանուր պարապմունք մայր դպրոցում
10:30-12:30-Արտ միջավայր. Աշխատանք Քոլեջում
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-Աշխատանքային գործունեություն. Դիպլոմային աշխատանքներ
14:00-15:00-Մեդիակենտրոն՝ դիտելու Լեռ Կամսարի «Կենդանիներու համագումարը» երգիծական ներկայացումը

Բջնիի ամրոց և Սուրբ Աստվածածին եկեղեցի

Published 10.06.2016 by Եղյան Անահիտ

Առաջինը կանգ առանք Ալափարսի նորակառույց եկեղեցու մոտ, հետո եղանք Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, այնուհետև՝ Բջնիի ամրոցում: Հետադարձ ճանապարհին կանգ առանք Բջնիի հանքային ջրերի աղբյուրի մոտ, խմեցինք այդ ջրից, հագեցանք ու վերադարձանք:

«Բարձունքի հաղթահարում». Հերհեր, Չիքի վանք, Գագիկի բերդ

Published 05.06.2016 by Եղյան Անահիտ

Թվում է՝ Հայաստանը գիտենք լայնքով ու երկայնքով: Բայց ահա եղանք Վայոց Ձորի Հերհեր գյուղում: Ի՜նչ գեղեցկություն՝ անծանոթ, վայրի…
Հայաստանն իր ժայռեղեն ծալքերում այնպիսի գաղտնիքներ ունի, որ չես ակնկալում: Եթե չունենայինք այդ ձորերն ու քարափները, ժայռերն ու լեռները, հնարավորություն՝ դրանք տեսնելու, ճանաչելու, բացահայտելու, ի՞նչ կլիներ:
Առաջին կանգառը Արենին էր, Արփա գետի ափին, որտեղ մի լավ լողացինք, հովացանք, մի փոքր սնվեցինք ու շարունակեցինք ճանապարհը:

Կանգ առանք Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու մոտ:

Վերջապես ճանապարհ ընկանք դեպի Հերհեր: Անցանք համանուն գետի ջրամբարի կողքով:

Մեզ դիմավորեց Հերհերի միջնակարգ դպրոցի տնօրեն պարոն Երվանդ Ոսկանյանը և ուղեկցեց դեպի դպրոց, ուր մեզ սպասում էին 4-րդ դասարանի սովորողներն իրենց դասվար Կարինե Ղամբարյանի հետ:

Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, իրականացվող նախագծերն ու ստուգատեսները, այդ օրը կայանալիք բնագիտական ֆլեշմոբը, նվիրեցինք գրքեր, իսկ տիկին Շողիկը նվիրեց իր հոգատար ձեռքերով տնկած ու խնամած բույսերից մեկը: Գյուղի դպրոցականների, տնօրենի, դասավանդողների ուղեկցությամբ քայլեցինք դեպի Չիքի վանք /Սուրբ Գևորգ մատուռ/, որը գտնվում էր ոչ մեծ բարձունքի վրա, որից հետո քայլեցինք դեպի Գագիկի բերդ կամ Կապտաբերդ, որը գտնվում է անմատչելի բարձունքի վրա: Այս մասին շատ գեղեցիկ ներկայացրել է Տաթև Աբրահամյանը:

Գագիկի բերդի բարձունքին նայելիս մի պահ սարսուռ զգացինք, բայց առանց երկմտելու առաջ շարժվեցինք, անփորձանք տեղ հասանք, ուսումնասիրեցինք տարածքը և, ահա հետդարձի ճանապարհին ես վնասեցի ոտքս, բայց քանի որ սեբաստացի եմ, առանց տրտնջալու հաղթահարեցի ցավը, ու բոլորս միասին ցած իջանք:

Հենց բնության գրկում ընթրեցինք, որից հետո հյուրընկալվեցինք մեր նոր ընկերների տներում: Առավոտյան հավաքվեցինք գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որը 13-րդ դարի կառույց էր, բոլորս միասին քայլեցինք Հերհեր գետի հունով, խմեցինք թթուջրից, միասին ճաշեցինք, հրաժեշտ տվեցինք՝ հանդիպելու ակնկալիքով:

Հետադարձ ճանապարհին կրկին կանգ առանք Արփա գետի մոտ, նորից լողացինք, հանգստացանք, վայելեցինք Վայոց Ձորի բնությունն ու օդը և վերադարձանք:

Ամառային ճամբար. օր երկրորդ

Published 31.05.2016 by Եղյան Անահիտ

Ամառային ճամբարի երկրորդ օրն սկսեցինք ընդհանուր տողանով: Տողանից անմիջապես հետո քայլեցինք դեպի քոլեջ, որտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը: Քոլեջի այգին հրաշք էր՝ շրջապատված բազմերանգ ու բազմապիսի ծաղիկներով և բույսերով: Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց շատ բույսերի հետ, սովորեցինք անունները, իմացանք՝ ինչպես պետք է խնամել, բազմացնել, այգու մի փոքրիկ հատվածն ազատեցինք մոլախոտերից: Հետաքրքիր էր ու ուսուցողական: Այնուհետև եղանք Բախշյանի այգում, որտեղ կազմակերպեցինք տարբեր խաղեր, պաղպաղակ կերանք, վերադարձանք դպրոց: Ընդմիջումից հետո հավաքվեցինք դասասենյակում, որտեղ էլ ընկեր Բաբկենը մեզ ներկայացրեց Ֆիբոնաչիի հաջորդականությունը, իսկ ընկեր Անահիտը ներկայացրեց այդ հաջորդականության կապը բույսերի և կենդանիների հետ: Օրը շատ հագեցած էր: