Архивы

Все записи за Март 2016 месяц

«Ձոն մայրիկիս» նախագիծ

Published 31.03.2016 by Եղյան Անահիտ

Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները «Ձոն մայրիկիս» նախագծի շրջանակներում մեծ ոգևորությամբ ու սիրով թաղարների մեջ տնկեցին բույսեր, ջրեցին, դասավորեցին առանձին արկղերի մեջ: Անհամբեր սպասում են՝ երբ պետք է անակնկալ մատուցեն մայրիկներին:

շ

Առաջադրանք

Published 27.03.2016 by Եղյան Անահիտ
  1. Քանի՞ մայրցամաք կա:
  2. Ո՞րն է ամենամեծ մայրցամաքը:
  3. Մեր պետոթյունը ո՞ր մայրցամաքում է գտնվում:
  4. Առանձին սյունակներում դուրս գրել մարմինները և նյութերը՝
    Ապակի, սեղան, աթոռ, փայտ, կավ, ոսկի, մատանի, պղինձ, պղնձալար, պայուսակ, երկաթ, փորձանոթ, մանրադիտակ, ալյումին, քարտեզ, արծաթ, փուչիկ։

    Մարմիններ Նյութեր
  5. Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`
    Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին

    Պինդ Հեղուկ Գազային
  6. Որո՞նք են նյութի երեք վիճակները: Բերեք օրինակներ։ Ի՞նչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:
  7. Որո՞նք են բնության`
    ա. անկենդան բաղադրիչները
     բ. կենդանի բաղադրիչները

Ոսումնական գարուն. Եռօրյա ճամբարի վերջին օրը

Published 24.03.2016 by Եղյան Անահիտ

Առավոտյան արթնացանք, մարզվեցինք, նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք դեպի Երևան: Այնքան հետաքրքիր ու արագ անցան այդ օրերը, որ չէինք ուզում վերադառնալ:

Կանգ առանք Հարթավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ: Մի լավ խաղացինք ձյան մեջ, վայելեցինք ձմռան շունչը ու վերադարձանք:

 

Ուսումնական գարուն. Եռօրյա ճամբար Լոռիում. Կրթական փոխանակումներ

Published 24.03.2016 by Եղյան Անահիտ

Ճամբարի երկրորդ օրն առավոտյան, նախաճաշից հետո մեզ հյուր եկավ Վանաձորի ռոբոտաշինության խմբի ղեկավար Արմինե Մնացականյանը և ուղեկցեց Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ մեզ դիմավորեց դպրոցի տնօրեն պարոն Բարոյանը: Սեբաստացի սովորողները ներկայացրեցին մեր կրթահամալիրը, իրականացվող նախագծային ուսուցումը, շրջեցինք դպրոցում, եղանք ռոբոտիքսի լաբորատորիայում:

Մեր սովորողները դպրոցին նվիրեցին իրենց ձեռքով տնկած թաղարով բույս, իսկ իրենք՝ իրենց սովորողների ձեռքով պատրաստած հուշանվեր: Դպրոցը շատ հյուրընկալ էր, հանդիպումը՝ ջերմ, համագործացությունը՝ շարունակական:

Նախագծային ուսուցում. Նոր ծաղկային օազիս

Published 24.03.2016 by Եղյան Անահիտ

Այսօր դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները ներքին այգում առանձնացրեցին տարածք, փխրեցրին հողը, հավաքեցին չորացած խոտերը՝ ստեղծելով տարածք ծաղկային օազիսի  համար:

Читать далее →

Այցելություն երկրաբանական թանգարան

Published 12.03.2016 by Եղյան Անահիտ

Այսօր դպրոց-պարտեզի մի խումբ սովորողներով այցելեցինք երկրաբանական թանգարան, որտեղ մեզ դիմավորեցին սիրով: Սրահում ծանոթացանք օգտակար հանածոների տարբեր տեսակների հետ, տեղեկացանք, որ Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

Это слайд-шоу требует JavaScript.

Առավել ուշագրավ էր մամոնտի նախնու կմախքը և երկնաքարը, որը կշռում էր 37 կգ: