Այցելություն երկրաբանական թանգարան

Published 12.03.2016 by Եղյան Անահիտ

Այսօր դպրոց-պարտեզի մի խումբ սովորողներով այցելեցինք երկրաբանական թանգարան, որտեղ մեզ դիմավորեցին սիրով: Սրահում ծանոթացանք օգտակար հանածոների տարբեր տեսակների հետ, տեղեկացանք, որ Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

Это слайд-шоу требует JavaScript.

Առավել ուշագրավ էր մամոնտի նախնու կմախքը և երկնաքարը, որը կշռում էր 37 կգ:

Оставьте комментарий