Դեպի Դսեղ՝ Թումանյանի տուն-թանգարան

Published 24.03.2016 by Եղյան Անահիտ

Օրը շարունակեցինք՝ ճանապարհվելով դեպի Դսեղ: Լոռվա բնաշխարհը, ինչպես միշտ, գեղեցիկ էր:

Եղանք Թումանյանի տուն-թանգարանում, ծանոթացանք նրա կյանքի, ստեղծագործելու պատմությունների հետ, կարդացինք Թումանյան:

Այդ օրը նախատեսել էինք ճաշել բնության գրկում: Ընտրեցինք հարմարավետ տարածք Լոռվա բարձունքում, իսկ ընկեր Իվետան տարերքի մեջ էր իր համեղ կերակուրներով ու, ինչպես ասում էր մեր կրտսեր ընկեր  Հասմիկ Պողոսյանը, այլընտրանքային շերեփով: Մաքուր օդ, ախորժելի բույր, քաղցած փորիկներ ու……..ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Երեկոյան մի խմբով զբոսնեցինք Վանաձորեում, մյուսները խաղադաշտում ֆուտբոլ էին խաղում: Շատ հագեցած օր էր, որն էլ ավարտվեց համեղ ընթրիքով:

 

Оставьте комментарий