Երևան-Եղեգնաձոր հանրակրթական կամուրջներ

Published 22.11.2015 by Եղյան Անահիտ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսին կրթահամալիր հյուրընկալած Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի սովորողների և դասավանդողների հետ միասին քոլեջի այգում կազմակերպվեց իրենց հետ բերված տնկիների ծառատունկ:

Աշխատանքներն ավարտելուն պես շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ պետք է մասնակցեինք մեծ միջոցառմանը, իսկ հետո՝  հարիսայի ծեսին: Միասնական երգ, պար, նոր ծանոթություններ:

Այս ամենից հետո մենք՝ սեբաստացիներս և Եղեգնաձորի խումբը ուղևորվեցինք դեպի Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ:

Հետադարձ ճանապարհին կանգ առանք Պռոշյան գյուղում՝ ազատամարտիկների հուշահամալիրի մոտ:

Հրաժեշտ տվեցինք հանդիպելու, հանրակրթական կամուրջներն ամրապնդելու ու շարունակելու ակնկալիքով:

 

Оставьте комментарий