Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի հետ կրթական փոխանակումներ ծրագրի հաշվետվություն

Published 22.11.2015 by Եղյան Անահիտ

IMG_20151121_150127

«Մխիթար Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսին մասնակցելու նպատակով ըստ հետևյալ ծրագրի  նոյեմբերի 20-21-ին կրթահամալիր հյուրընկալվեց Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի՝ թվով 25 սովորող և 5 դասավանդող, խումբը: Դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, շրջեցինք կրթահամալիրի դպրոցներում: Իրականացրեցինք միասնական ծառատունկ: Մասնակցեցին բնագիտության համատեղ պարապմունքներին Միջին դպրոցում, կայացավ մարզական հանդիպում՝ վոլեյբոլ, մարմնամարզություն, հետո՝ այց Եռաբլուր: Հաջորդ օրը մասնակցություն համերգ-տոնախմբությանը, իրենք ներկայացան իրենց պարային համարով, հարիսայի ծես ավագ դպրոցում և կրթահամալիրի սովորողների հետ այցելություն Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիներ: Հրաժեշտ տվեցինք հանդիպելու, հանրակրթական կամուրջներն ամրապնդելու ու շարունակելու ակնկալիքով:
Տեղ հասնելուն պես ներկայացրեցին իրենց տպավորությունները:
Բակուր Շահնազարյան
Մերի Երեմյան
Աստղիկ Ավագյան

 

Оставьте комментарий