Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016. Օր 5-րդ

Published 12.02.2016 by Եղյան Անահիտ

Այսօր, փետրվարի 12-ին բնագիտա-տեխնիկական ստուգատեսի վերջին օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք հրաձգարան, որտեղ ընկեր Գոհարը մեզ սովորեցրեց  հրացանից օգտվելու անվտանգության և ճիշտ կրակելու կանոնները: Այնուհետև եղանք աստղացուցարանում: Ընկեր Էմանուելը ներկայացրեց մի շատ հետաքրքիր տեսանյութ:

Անմիջապես հետո սկսվեցին բաց պարապմունքները: Առաջինը քիմիայի լաբորատորիայում մասնակցեցինք բաց դասին, որտեղ միջին դպրոցի սովորողների հետ կատարեցինք փորձ՝ խառնուրդից ստացանք մաքուր նյութեր: Սուսաննա Սահակյանը շատ հետաքրքիր դաս անցկացրեց, որից հետո ալցելեցինք ֆիզիկայի լաբորատորիա, որտեղ Գայանե Մխիթարյանը մեզ սովորեցրեց՝ ինչպես են չափում մարմնի ծավալը, զանգվածը և խտությունը:

Իսկ հետո սկսվեց բնագիտա-տեխնիկական ստուգատեսի ցուցադրությունը՝ փորձեր, փորձեր ու էլի փորձեր…

Օրն ամփոփեցինք մարմարյա սրահում մեդիաուրբաթով, որից հետո հրաժեշտ տվեցինք՝ հանդիպելու ակնկալիքով:
Ներկայացնում են Սպիտակի «Շողեր» և «Արևաշող» ռոբոտաշինության և Վանաձորի ռոբոտաշինության խմբերի անդամները:

 

1 комментарий в “Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016. Օր 5-րդ

Оставьте комментарий