Առաջադրանքներ

Все записи в рубрике Առաջադրանքներ

Առաջադրանք

Published 27.03.2016 by Եղյան Անահիտ
  1. Քանի՞ մայրցամաք կա:
  2. Ո՞րն է ամենամեծ մայրցամաքը:
  3. Մեր պետոթյունը ո՞ր մայրցամաքում է գտնվում:
  4. Առանձին սյունակներում դուրս գրել մարմինները և նյութերը՝
    Ապակի, սեղան, աթոռ, փայտ, կավ, ոսկի, մատանի, պղինձ, պղնձալար, պայուսակ, երկաթ, փորձանոթ, մանրադիտակ, ալյումին, քարտեզ, արծաթ, փուչիկ։

    Մարմիններ Նյութեր
  5. Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`
    Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին

    Պինդ Հեղուկ Գազային
  6. Որո՞նք են նյութի երեք վիճակները: Բերեք օրինակներ։ Ի՞նչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:
  7. Որո՞նք են բնության`
    ա. անկենդան բաղադրիչները
     բ. կենդանի բաղադրիչները

Ամփոփիչ թեստային աշխատանք

Published 04.12.2015 by Եղյան Անահիտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում
բ) երկրածալքերում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային
բ) բազալտային
գ) գրանիտային

Լրացրե՛ք նախադասությունները:
1.Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են … ։
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ՝ … և … ։
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են … ։
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի … :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …:
Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ։
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով։
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ։

Չափում

Published 08.09.2015 by Եղյան Անահիտ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր համակարգչում:

2. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

3. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Մարմիններ և նյութեր

Published 08.09.2015 by Եղյան Անահիտ

Մարմիններ և նյութեր
Առաջադրանք 1- Առանձին սյունակներում դուրս գրեք մարմինները և նյութերը՝
Ապակի, սեղան, աթոռ, փայտ, կավ, ոսկի, մատանի, պղինձ, պղնձալար, պայուսակ, երկաթ, փորձանոթ, մանրադիտակ, ալյումին, քարտեզ, արծաթ, փուչիկ։

Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին
պինդ հեղուկ գազային

Առաջադրանք 4
Որոնք են նյութի երեք վիճակները: Բերեք օրինակներ։ Ինչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:

Առաջադրանք 5
Որոնք են բնության`
 անկենդան բաղադրիչները
 կենդանի բաղադրիչները

Առաջադրանք 6
Անվանեք գործիքներ և սարքեր, որոնք օգտագործում եք տանը և դպրոցում