Իսկական սեբաստացիներն այսպես են ճամփորդում

Published 23.09.2014 by Եղյան Անահիտ

Սեպտեմբերի 19-ին  մի խումբ սովորողներ և դասավանդողներ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և ուղևորվեցինք եռօրյա ճամփորդության դեպի Սյունիքի մարզ: Ծրագիրը շատ հագեցած էր: Առաջին կանգառ՝ Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան: Շրջեցինք այգում, տեսանք Սևակի տունը, եղանք թանգարանում: Հետո շարժվեցինք դեպի Արենի գյուղ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նախապես ուսումնասիրել էինք այդ վայրերի պատմությունը: Այնուհետև քաղաք Վայք՝ Սուրբ Տրդատ եկեղեցի: Եվ ահա Շաքեի ջրվեժ: Մեր դիմաց բացվեց մի հիանալի տեսարան: Պարզվեց, որ այդ տարածքում ՀԷԿ են կառուցել և Շաքեի ջրվեժի ջուրը միշտ փակում են: Բայց մեզ դիմավորեց Իշխանասար գյուղի գյուղապետ Արարատ Պետրոսյանը, ով նախապես խնդրել էր, որ ջուրը բացեն: Նա մեզ ուղեկցեց մինչև ջրվեժ: Տեսարանը տպավորիչ էր:

Оставьте комментарий