Դիլիջան, Ծակքար, Թթուջուր

Published 21.09.2015 by Եղյան Անահիտ

Տաք, պայծառ ու արևոտ աշնանային օր, բարձր տրամադրություն և բարձունքի հաղթահարում: Այս անգամ մենք հաղթահարեցինք Դիլիջանի Ծակքար բարձունքը: Տեղացիներն են այդպես անվանում, և որ այն ունի մոտավորապես 2400մ բարձրություն: Սկզբում՝ աշխույժ, հետո՝ փոքր-ինչ տրտնջալով, քիչ-քիչ հանգստանալով, թռչկոտելով բարձրանում էինք: Այնքան գեղեցիկ է մեր բնաշխարհը, որ տարված էինք մեզ շրջապատող անտառով, ծառերով ու բարձր-բարձր սարերով և չզգացինք, թե ինչպես անցավ ժամանակը: Ու մենք բարձունքում էինք: Հետադարձ ճանապարհը մեզ տարավ դեպի Թթուջուր, մի կուշտ խմեցինք, հանգստացանք ու գեղեցիկ արահետով իջանք ցած: Հաջորդ օրը եղանք Աղավնավանքում:

Оставьте комментарий