Թթուդրիկ. Նախագիծ

Published 25.10.2015 by Եղյան Անահիտ

Նախագծի մասնակիցները 5-րդ դասարանցիներն են։
Նախագծի նպատակը

  • Ուսումնասիրել աղի ազդեցությունը տարբեր նյութերի վրա
  • Կատարել պարզագույն չափումներ (ծավալի որոշում, կշռում, հայտնի ծավալով նյութի զանգվածի որոշում )
  • Սովորեցնել լուծույթ պատրաստել և որոշել լուծված նյութի զանգվածային բաժինը:

Նախագծի ընթացքը․

  • Պատրաստել աղաջուր, նախօրոք կշռելով աղը և չափելով ջրի ծավալը։ Ջրի ծավալն ու խտությունն իմանալով որոշել նաև ջրի զանգվածը։ Պատրաստել լուծույթն այնպես, որ ձուն դրա մեջ լողա։ Որոշել աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։
  • Մեկնաբանել, թե ինչո՞ւ է ձուն լողում աղաջրում և չի լողում սովորական ջրում։ Արքիմեդյան ուժի ներկայացում։
  • Կատարել թթուդրիկ, ուսումնասիրել աղաջրի ազդեցությունը բանջարեղենի վրա։
  • Ինչո՞ւ է բանջարեղենը թթվում, ինչն է պատճառը, որ աղն անցնում է դրա մեջ։ Դիֆուզիայի երևույթի ուսումնասիրություն։

Ուսումնական մուլտֆիլմեր- 1, 2, 3

Оставьте комментарий