Հեռավար ուսուցուման արդյունավետությունը

Published 26.01.2016 by Եղյան Անահիտ

Օրեցօր զարգացող տեխնոլոգիական հմտությունները նոր հնարավորություններ են տալիս ավելի արդյունավետ դարձնել ուսուցումը կրթական միջավայրում, հատկապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ստեղծված է ամեն հարմարություն և պայման՝ իրագործելու յուրաքանչյուր դասավանդողի հեղինակային ծրագրերն ու նախագծերը:
Նախագծերի մեթոդն  ունի մի շարք առավեություններ՝ սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում և գիտելիքների համալրում:
Երկարաձգվող ձմեռային արձակուրդները հիմք հանդիսացան իրականացնելու հեռավար ուսուցումը, որի արդյունքում սովորողներն օգտագործելով ՏՀՏ հմտություններ ու կարողություններ, հնարավորություն ունեցան ներկայացնելու ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները:
Առցանց ուսուցման միջոցով ավելի ամրապնդվեց  սովորող-ծնող-դասավանդող կապը, ստեղծվեց մի հարթակ, որտեղ տեսանելի էր նաև ծնողի միջամտությունը:
Դրա վառ օրինակն է Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող Գրիգորյան Վահեի և ընտանիքի անդամների միացյալ ուժերով ստեղծված նյութը, 4-րդ դասարանի սովորող Քոչարյան Արմենի կատարած փորձերը՝ 1, 2, 3, ում նաև անվանում են փոքրիկ Էյնշտեյն:
Իրենց աշխատանքներով հանդես են եկել նաև.

Առավել ուշագրավ են «Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրի տանը» նախագծի արդյունքները, որտեղ սովորողները ներկայացնում են սերմից մինչև ծիլ իրենց հետազոտական աշխատանքների ընթացքը յուրովի.

«Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրի տանը» նախագիծն ունի շարունակական բնույթ, քանի որ այն պահանջում է հետևողականություն, խնամք, հոգատարություն, մեծ ուշադրություն:
Այս նախագիծը հաջորդ փուլում հանդես կգա «Մեր ծլեցրած բույսերը՝ այգիներում» նախագծով:

 

 

 

 

Оставьте комментарий