Կրթական փոխանակումներ ծրագրի հաշվետվություն

Published 15.02.2016 by Եղյան Անահիտ

Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016-ի շրջանակներում փետրվարի 8-12-ը կրթահամալիր ժամանեցին Վանաձորի ռոբոտաշինության խմբակը՝ թվով 6 սովորող, 1 դասավանդող և Սպիտակի Շողեր և Արևաշող ռոբոտաշինության խումբը՝ թվով 5 սովորող, 1 դասավանդող: Հյուրընկալվեցին  դպրոց-պաարտեզի հյուրատանը: Դիմավորեցի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Շրջեցինք կրթահամալիրի դպրոցներում: Այցելեցինք ՀՊՃՀ՝ ANEL լաբորոտորիա, որից հետո՝ Ծիծեռնակաբերդ և Հայոց Ցեղասպանության թանգարան։ Խմբերը մասնակցել են տարբեր սեմինար պարապմունքների, իրենք ներկայացրել են վարպետության դաս: Ճամփորդել են դեպի Էջմիածին, այցելել են երեք եկեղեցի: Հաջորդ օրը այցելեցինք նուրբ օրգանական քիմիայի և դեղագործության ինստիտուտ, մասնակցել են կրթահամալիրում կազմակերպված մաթեմատիկայի ինտելեկտուալ խաղին: Իրենց տպավորությունների մասին ներկայացրել են նյութ: Ստուգատեսի վերջին օրն էլ ավելի հագեցած էր, որը ամփոփվեց մեդիաուրբաթով, հրաժեշտ տվեցին՝ հանդիպելու ակնկալիքով: Ստուգատեսային շաբաթվա քրոնիկոն՝ ներկայացված ամփոփիչ տեսանյութով:

Оставьте комментарий