Դիպլոմային աշխատանք

Published 13.04.2016 by Եղյան Անահիտ

2015-2016 ուսումնական տարին սկսեցի պարտիզապուրակային գործունեությամբ՝ նոր միջավայր, նոր գործընթաց, ինչն ինձ հնարավորություն տվեց իմ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը փոխանցել կրտսեր դպրոցի սովորողներին, ինչպես նաև, կատարել պարտիզապուրակային աշխատանքներ կրթահամալիրի այգիներում: Եվ քանի որ լայնամաշտաբ իրականացվում է «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, ուստի աշխատանքները հիմնականում ուղորդված են այդ ուղղւթյամբ
Առաջինը որ հետազոտեցի, դա սերմից սածիլի ստացումն էր: Տիկին Շողիկի օգնությամբ ընտրեցինք համապատասխան բույսերի սերմեր, առանձնացրեցի թաղարները, ցանեցի և հետևեցի ընթացքին: Որոշ ժամանակ անց երևացին առաջին ծիլերը: Ստորև ներկայացնում եմ սերմից սածիլ ստանալու տեխնոլոգիան:

  1. Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։ Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլաճարպերսպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Սերմի քիմիական բաղադրություն

Հիմնական առանձնահատկությունը դա հասուն սերմի քիմիական կազմն է, ջրի բաղադրությունը կազմում է 10—15 % (ըստ տարբեր աղբյուրների, 5-ից մինչև 20%): Քիմիական կազմը ուժեղ կազված է պայմաներից ր բույսի սորտից։</ref> и от сорта растения[1] Մի տեսակի բույսերի սերմերը պարունակում են սպիտակուցներ, թթվածին, ճարպեր։
Սածիլ- Մատղաշ բույսեր, որոնք սովորաբար աճեցնում են ծածկած գրունտում և ապա սածիլում մշտական տեղում։ Օգտագործվում է բանջարաբուծության, պտղաբուծության, ծաղկաբուծության, անտառաբուծության մեջ, ինչպես նաև մի քանի բույսերի մշակման ժամանակ։ Առավել տարածված է բանջարաբուծության մեջ։ Սածիլումը (սածիլման մեթոդ) հնարավորություն է տալիս կրճատել բույսերի վեգետացիայի շրջանը բաց գրունտում, կարճատև ամառ ունեցող գոտիներում աճեցնել երկար վեգետացիայի շրջան ունեցող արժեքավոր կուլտուրաներ և սորտեր, նտանալ բանջարեղենի վաղ բերք, տնտեսել ցանքանյութը (սածիլելիս 3—5 անգամ քիչ սերմ է պահանջվում, քան գրունտում ցանելու դեպքում)։ Բաց գրունտի համար սածիլները աճեցնում են ջերմոցներում, տաքացվող թաղանթապատ ջերմատներում, սածիլանոցներում, թունելային և քանդովի-փոխադրական թաղանթապատ կառույցներում։
Փակ գրունտի համար (ձմեռային և գարնանային ջերմատներում) սածիլները աճեցնում են թաղարներում (10X10 կամ 12×12 սմ), դարակավոր և գրունտային ձմեռային ջերմատներում։ Հունվար-փետրվար ամիսներին ջերմատներում աճեցվող սածիլների համար կիրառվում է լրացուցիչ էլեկտրական ճառագայթում։ Այս դեպքում արագանում է արտադրանքի ստացումը 7—15 օրով, բարձրանում բերքատվությունը՝ վարունգինը՝ 15—20, լոլիկինը՝ 20—30%-ով։ Մարտ-ապրիլ ամիսներին թաղանթապատ և ապակեպատ ջերմատներում տնկելու համար սածիլներն աճեցնում են թաղարներում (8×8 կամ 10Х10 սմ)Հառանց լրացուցիչ ճառագայթման։ Վարունգի,դդմիկի, վաղ սպիտակագլուխ կաղամբի, ծաղկակաղամբի,սմբուկի, տաքդեղի և բոստանային բույսերի սերմերը ցանում են թաղարներում, լոլիկինը և սալպթինը՝ սկզբում ցանքի արկղերում, իսկ առաջին իսկական տերևի փուլում՝ վերատնկում (սածիլում) են թաղարներում։ Միջահաս և ուշահաս կաղամբի սորտերի, նեխուրի, սոխի սածիլները աճեցնում են առանց թաղարների, անմիջապես ջերմոցի, ջերմատների գրունտում։ Բարձրորակ սածիլներ ստանալու համար անհրաժեշտ է բույսին ապահովել սննդարար միջավայրով (հողախառնուրդ, հիդրոպոնիկայում՝ լուծույթ), սերմերը ախտահանել, և կազմակերպել պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Սածիլները մինչև բաց գրունտում տնկելը կոփում են ցածր ջերմաստիճանի պայմաններում (գիշերը՝ խոնավ եղանակին մոտ — 14°ցելսիուս), չափավոր ջրում, սնուցում ֆոսֆոր-կալիումական պարարտանյութերով, իսկ ջերմոցներում բարելավում են նաև լույսի ռեժիմը, սածիլումից 5—7 օր առաջ՝ հանելով ջերմոցների  շրջանակները։

Գործնական աշխատանքների արդյունքում ձեռք բերեցի տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ: Ներկայացնում եմ իմ տեսանյութերը, ինքս սովորում եմ, որ սովորեցնեմ:

  1. Բույսի բազմացումը տերևից
  2. Բույսի բազմացումը սերմից

Պարտիզապուրակային գործունեությունը ավելի նպաստեց կրթահամալիրի արտաքին և ներքին բակերի խնամքի և ձևավորման աշխատանքներն:

Ներկայացնում եմ հղում՝ որի միջոցով կարելի է ծանոթանալ սերմի տնկումից մինչև հող գործընթացը:

Հայաստանում սկսվել է կիրառվել նոր տեխնոլոգիաներ, որի արդյունքում ավելի արդյունավետ ու օպտիմալ արդյունքներ են ապահովում:

Այս ամբողջ գործընթացը ավելի հետաքրքրական է դառնում, երբ քո ցանած սերմերը հավաքում ես ինքդ և ինքդ էլ մշակում ու հետագայում ինքդ էլ ցանում ու մշակում: Այս ամբողջ ցիկլը իրականացնելու առաջին քայլը «Սերմնահավաք» նախագծի իրականացումն է, երբ սովորողների հետ միասին շրջակա միջավայրից հավաքում ենք հասունացած սերմերը, մաքրում և դնում հետագա ավելի լավ չորացման:

Սերմնահավաք նախագծին հաջորդում է սերմնացան նախագիծը: Նախորոք ընտրած չոր սերմերը նախապատրաստում ենք ցանքի:

Սերմնավոր բույսեր, սպերմատոֆիտներ (լատ.՝ Spermatophyta), սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանումմերկասերմերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույսեր) և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։

Սերմերի ստրատիֆիկացում, (լատ.՝  stratum` շերտ, facere` անել), սերմերի նախացանքային մշակության միջոցառում․ կատարվում է ծլումն արագացնելու նպատակով։ Կիրառվում է հիմնականում ծառատեսակների (պտղատու, անտառային, դեկորատիվ) և որոշ դեղաբույսերի դժվար ծլող սերմերի համար։ Սերմերը 1։3 հարաբերությամբ խառնում են մաքուր լվացած ավազի կամ թեփի, տորֆի մանրուքի հետ։Uերմերը խոնավեցնելուց հետո պարկերով կամ արկղներով պահում են նկուղներում կամ խրամատներում ցածր ջերմաստիճանի (1-10 °C) պայմաններում։ Խառնուրդի շերտի հաստությունը ընդավորների ու կորիզավորների համար չպետք է գերազանցի, համապատասխանաբար՝ 20-25 և 50-60 սմ-ից։ Կորիզավորների սերմերը ստրատիֆիկացնում են բերքահավաքից անմիջապես հետո, ընդավորներինը՝ հունվար-փետրվար ամիսներին։ Սերմերի ստրատաֆիկացումը տևում է մեկից մինչև մի քանի ամիս։

Սերմերի նախացանքային մշակում,սերմերի որակի ստուգումը և պահեստավորումից ու ցանքից առաջ դրանց մշակում իրականացնող միշոցառում։ Սերմերի նախացանքային մշակման եղանակներից են սերմերի որակի նախացանքային ստուգումը, մաքրումը, տրամաչափումը, տեսակավորումը, օդափոխումը, օդաջերմային տաքացումը, ախտահանումը, մանրէային պարարտանյութերով և այլ պատրաստուկներով մշակումը և այլն։ Պահեստավորելուց առաջ սերմերը չորացնում են, մաքրում և տեսակավորում։ Ցանքից առաջ առողջացման նպատակով սերմերը օդափոխում են, օդաջերմային և արևային եղանակներով տաքացնում, ախտահանում։ Բույսերի սննդառությունը բարելավելու համար սերմերը մշակում են միկրոտարրերով (բորի, մոլիբդենի և այլ աղերով)։ Բանջարային բույսերի,շաքարի ճակնդեղի և հացազգի խոտաբույսերի ցանքը հեշտացնելու և սերմերը սննդանյութերով հարստացնելու նպատակով դրանց խմորում են, իսկ ծլելը արագացնելու համար՝ նախքան ցանքը՝ թրջում։ Համերաշխ ծիլեր ստանալու նպատակով որոշ կուլտուրաների սերմեր (ցանքից առաջ ֆերմենտացնում են կամ ստրատիֆիկացնում։ Սերմերի որակի ստուգումն իրականացնում են պետական սերմտեսչությունները ըստ տնտեսության ուղարկած միջին նմուշների։ Պահեստավորելուց աոաջ ստուգում են ցանքային որակը, իսկ մինչ ցանքը՝ գլխավորապես սերմերի ծլունակությունը

Սերմերի տեսակավորում, մաքրված սերմացուից ցանքի համար սերմերի առավել արժեքավոր մասի առանձնացումը։ Սերմերի տեսակավորում կատարվում է հատիկազտիչ մեքենայով ըստ սերմի ֆիզիկամեխանիկական հատկությունների՝ չափսերի (երկարություն, հաստություն, լայնություն), տեսակարար կշռի, արտաքին մակերևույթի վիճակի և այլն։ Սերմերի տեսակավորման, ինչպես նաև խառնուրդներից դրանց մաքրման ժամանակ օգտագործվում են նաև տարբեր մաղեր (երկարավուն, կլոր և հատուկ ձևի անցքերով),բջջավոր թմբուկներ (տրիեր), օդի հոսանք և այլն։ Առավել արժեքավոր կենսաբանական հատկանիշերի ընտրությանը զուգընթաց, կարևոր նշանակություն ունի սերմի միատարրությունը ըստ չափսերի, որն ապահովում է ցանքի ու բույսերի հավասարաչափ զարգացում, համերաշխ ծլում։

Оставьте комментарий