Այցելություն Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Published 24.04.2016 by Եղյան Անահիտ

Ապրիլի 23-ին, թվով 20 սովորող և  3 դասավանդող՝ Անահիտ Եղյան, Տաթև Աբրահամյան, Բաբկեն Փաշինյան, ուղևորվեցինք դեպի Բուժական՝ Թեղենյաց վանք: Ճանապարհին որոշեցինք այցելել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ. քրիստոնեությունը Հայաստանում,որպես պետական կրոն հռչակաման 1000 ամյակի առթիվ:Այն կառուցել է Ազիզբեկ Իշխանը` իր կնոջ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին:

Оставьте комментарий