Նախագծային ուսուցման արդյունավետությունը

Published 22.04.2016 by Եղյան Անահիտ

Օրեցօր զարգացող տեխնոլոգիական հմտությունները նոր հնարավորություններ են տալիս ավելի արդյունավետ դարձնելու ուսուցումը կրթական միջավայրում, հատկապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ստեղծված է ամեն հարմարություն և պայման՝ իրագործելու յուրաքանչյուր դասավանդողի հեղինակային ծրագրերն ու նախագծերը:
Նախագծերի մեթոդն  ունի մի շարք առավեություններ՝ սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում և գիտելիքների համալրում: Ուսոմնական տարին սկսեցինք ճանաչողական, հայրենագիտական ճամփորդություններով, որն իր մեջ ներառում էր «Բարձունքի հաղթահարում» նախագիծը: Ըստ տոնացույցի հաջորդ նախագիծը Աշնանային 10-րդ հավաքն էր, որին ընդառաջ սովողների հետ մասնակցել ենք Բ4-ի ջերմոցային տարածքում բանջարաբոստանային բերքահավաքին, որին հաջորդեց «Քայլարշավ դեպի Հրազդանի կիրճ»՝ ըստ «Հայաստանի գետերը, լճերն ու ջրվեժները» նախագծի: Դիտողականության զարգացումը արշավների միջոցով սովորողներին տալիս է ճանաչելու, հետազոտելու, քննարկելու և սեփական կարծիք հայտնելու հնարավորություն: Դա է վկայում ճամփորդություն դեպի Բյուրական՝ Ամբերդ, Աստղադիտարան, որտեղ իրականցվեց «Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագիծը:
Ուսումնահետազոտական և հայրենագիտական երկօրյա ճամբարը Եղեգնաձորում՝ անվերջ թվացող լեռներն ու կիրճերը մեզ ուղեկցում էին դեպի Ցախաց Քար:
«Մարզական աշուն» նախագծով եղանք Վանաձորում:
Ճամփորդությունները ստեղծում են կրթական կամուրջներ, դա է վկայում Եղեգնաձորի թիվ երկու դպրոցի հետ հանդիպումը:
Հունվար ամսին իրականացրել ենք հեռավար ուսուցման ծրագիրը, որն իր մեջ ներառում էր «Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրի տանը» նախագիծը: Երկարաձգվող ձմեռային արձակուրդները հիմք հանդիսացան իրականացնելու հեռավար ուսուցումը, որի արդյունքում սովորողներն օգտագործելով ՏՀՏ հմտություններ ու կարողություններ, հնարավորություն ունեցան ներկայացնելու ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Առցանց ուսուցման միջոցով ավելի ամրապնդվեց  սովորող-ծնող-դասավանդող կապը, ստեղծվեց մի հարթակ, որտեղ տեսանելի էր նաև ծնողի միջամտությունը:
Սրան հաջորդեց երկօրյա ձմեռային ճամբարը Ծաղկաձորում և Տյառնընդառաջի ծեսը Հայրիվանքում:
Կրթական փոխանակումներ ծրագիրն իրականացվեց նաև «Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016»-ի շրջանակներում:
Նախագծային ուսուցման արդյունքում ստեղծվեցին էլեկտրոնային գրքեր՝ «Սենյակային բույսերի տեղեկատու» և «Առողջ ապրելակերպի գաղտնիքները»:
«Հայաստանի պատմամշակութային վայրերը» նախագծով եղանք Էջմիածնում:
Ամենաուշագրավը «Պլաստիկ շշերին՝ երկրորդ կյանք» նախագիծն էր, որին սովորողները մասնակցեցին մեծ ոգևորությամբ:
Յուրաքանչյուր նախագիծ ամփոփվում է ճանաչողական ճամփորդությունով: Կազմակերպվեցին երկօրյա ճամբար Դիլիջանում և եռօրյա ճամբար Լոռիում:
Տպավորիչ էր նաև այցելությունը երկրաբանական թանգարան:
Արդեն երրորդ տարին է՝ իրականացնում ենք «Ձոն» նախագիծը՝ 1, 2:
Կրկին ճամփորդություններ. այս անգամ ուղևորվեցինք դեպի Տափի բերդ և Թեղենյաց վանք: Իր տպավորություններն է նեկայացնում Դպրոց-պարտեզի սովորող Սրբուհի Մաշինյանը պատումներում՝ 1, 2: Սա մեկն է սովորողների պատումներից, սակայն բոլոր արշավորդ-սովորողները գրում են, պատմում, լուսանկարում իրենց տեսածն ու զգացածը: Սովորողների խանդավառված ու ոգևորված մասնակցությունը արշավներին, որը փոխանցվում է ծնողներին, քայլ է դեպի ճանաչողական ուսուցում, հայրենիքը տեսնելու, սիրելու, խնայելու և խնամելու կարևոր նախապայման է: Հաջորդ ուսումնական տարին կշարունակենք արդեն փորձ ձեռք բերած հմտություններով:

Оставьте комментарий